Ազգային-ժողովրդական բևեռի դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին
20:54 - 12 նոյեմբերի, 2020

Ազգային-ժողովրդական բևեռի դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին

Ազգային-ժողովրդական բևեռի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարություններին․

«Ազգային-ժողովրդավարական բևեռը մերժում է սույն թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անունից ընդունած զինադադարի հայտարարությունը, քանի որ այն.

1. հակասում է միջազգային իրավունքին և Հայաստանի Սահմանադրությանը ամբողջությամբ և բացառապես ուղղված է ամբողջատիրական Ադրբեջանի շահերի ու նկրտումների բավարարմանը,

2. արձանագրում և լեգիտիմացնում է ահաբեկիչների կիրառմամբ, արգելված զենքերով և պատերազմական հանցագործությունների կատարմամբ ձեռք բերված ռազմական արդյունքները,

3. ոտնահարում է Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ ժողովրդի պատմական, պետական և գոյաբանական շահերը,

4. ճանապարհ է բացվում Ռուսաստանի կողմից Հայաստանի լիակատար գաղութացման, իսկ հետագայում՝ Թուրքիայի կողմից նրա ամբողջական զավթման համար,

5. Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Մինսկի խմբի համանախագահությանը դուրս մղել արցախյան հարցի լուծման գործընթացից,

6. անտեսեց եռանախագահության ընդունած` ուժի կիրառմամբ հակամարտության լուծումը մերժելու հիմնադրույթը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը.

1. ողջունում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառավարող շրջանակների վերապահ վերաբերմունքն այդ հայտարարությանը,

2. գտնում է, որ Արցախյան հակամարտության լուծման միակ լեգիտիմ միջազգային իրավասու մարմինը Մինսկի խումբն է՝ հանձինս եռանախագահության,

3. կողմ է հակամարտության գոտում բացառապես միջազգային մանդատով խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությանը՝ բացառելով Թուրքիայի ներգրավումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է իր ողջ ներուժով աջակցելու հայկական շահերի հաշվառմամբ խնդրի խաղաղ կարգավորմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել