Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են։ Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը։
«Այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 12֊ին Ազատության հրապարակում կայացած հավաքի տեսանյութի զննություն, ինչպես նաև հարցաքննություններ Քարվաճառ մեկնելու հայտարարության վերաբերյալ։
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ երեկ՝ նոյեմբերի 13֊ին, Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը չեղարկվել է, ինչի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Փաստորեն, դեպքի ակնհայտ բացակայության պայմաններում, արհեստական կերպով նոր դրվագ է ավելացվում քննությանը և դրա վերաբերյալ կատարվում են քննչական գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ ձերբակալվել են Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը:
comment.count (0)