Պետք է րոպե առաջ պահանջել հրաժարական և հասցնել վերջին րոպեին փոխել բանակցողին․ Սարհատ Պետրոսյան
14:18 - 13 նոյեմբերի, 2020

Պետք է րոպե առաջ պահանջել հրաժարական և հասցնել վերջին րոպեին փոխել բանակցողին․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Երեկվա ուղերձից ես անձամբ հրաժարական տալու ու ավելին արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու ազդակ չեմ ստացել։ Եթե դրան գումարենք ռազմական դրության վերացման մասին խոսակցությունների բացակայությունը, Հանրապետության հրապարակում կեղտոտ լայվերի հեռարձակումը, անհամաձայնություն հայտնած իմքայլական պատգամավորին (դեռ չհաստատված) ռազբորկաների մեջ ներառելն ու միակ հրապարակային հրաժարական պահանջող ուժերի լիդերների ձերբակալումը (անկախ նրանից դուք ինչպես եք վերաբերվում նրանց, նրանք ձերբակալվել են ոչ երկիրը թալանելու այլ ցույցեր կազմակերպելու համար) գալիս են ապացուցելու, որ այն մարդիկ ովքեր ասում են հիմա պետք է իշխանության շուրջ համախմբվել “երջանիկ” մոլորության մեջ են։

Այդ մարդիկ նախկին իշխանությունների նկատմամբ ֆոբիաներից ու նոր իշխանության հետ կոմֆորտից, այսօր նպաստում են մի գործընթացի որով մենք ամբողջությամբ պարտված ու մինչև վերջ նվաստացած ենք դուրս գալու։ Այդ մարդիկ հիմնականում նաև ռուսաֆոբ (կամ կուզեք պուտինաֆոբ են) ու գոնե այսօր, երբ քննարկվում է կապիտուլացիայի տեխնիկական բաղադրիչները սատարելով իշխանություններին հնարավորություն չեն տալիս չպարտված, նոր ձևավորված, ժամանակավոր իշխանություններին բանակցել այդ տեխնիկական բաղադրիչները (սահմանների դեմարկացիա, բնակավայրերի շրջանցումներ, գերիներ ու լիքը ուրիշ մանրուքներ)։

Նրանք նախկին իշխանությունների վերադարձի անհատական ու խմբային վախերը փաթեթավորում են քաղաքացիական բախումներ թույլ չտալու անվան տակ, երբ նույն սատարվող իշխանությունը ձերբակալելով, լայվերը հրապարակում տարածելով ու ռազբորկաներով իրականում հրարում է քաղաքացիական բախումներ ու թունավորում հասարակությանը։ ժողովուրդ ջան, ամեն ժամը կարևոր է… Շատ լավ հիշում եմ շատերի բարձրացրած աղմուկը 2013-ի գիշերային արտաքին վեկտորի փոփոխության հետ կապված, իսկ հիմա դրանից տասնապատիկ ավելի նվաստացուցիչ համաձայնագրի ստորագրողին պաշտպանում են, մի բան էլ հայտարարություններ ու կոչեր տարածում որ քըխ նախկիններին պետք չի միանալ։

Սոցիալական ցանցերում տեսնում եմ շատերի մոտեցումների փոփոխությունը։ Կամաց-կամաց շատերը հակվում են ու սկսում են պահանջել հրաժարական։ Շատ դրական է, բայց այս պահին կարևորությունն ու ամեն ժամի կարևորությունը չգիտակցելը նպաստում է մեր պարտությանը։ Պետք է րոպե առաջ պահանջել հրաժարական և հասցնել վերջին րոպեին փոխել բանակցողին։ Պետք է մոռանալ ով է պահանջում կամ ձևավորել նոր ձևաչափեր ու պահանջել հրաժարական։

Իսկ էն պուպուշ ու վարդագույն մյուս հինգ տարուն պատրաստվելու մասին խոսակցությունները դատարկ են, քանի մենք չենք լուծել Ամարասի ու առհասարակ հանրային կոնսոլիդացիայի խնդիրը։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում կա միայն մեկ հանրային կոնսոլիդացիային խանգարող օղակ, դա Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ոչ միայն սատարում եք, այլև պաշտպանում եք…»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել