Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը որով պահանջվում է հերքում Ազատություն ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս "իրականությանը չհամապատասխանող" մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երեւի ես դիմեմ դատարան :)
Այստեղից կարելի է ենթադրել, որ դատարան դիմելը, որն իմ կարծիքով շարունակում է մնալ ոչ խելամիտ քայլ, ավելի շատ պծիչկա դնելու նպատակ ունի ու երեւի մի քիչ էլ մամուլով ինքնավստահություն ձեռք բերելու նպատակ։
Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը...»
comment.count (0)