armenpress.am։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի:
Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ինձ ասացին այս առավոտյան, որ պարոն Էլոյանը դիմել է դատարան: Կոնկրետ չգիտեմ, թե դա ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ` զրպարտության հետ կապված»,- ասաց Ավինյանը:
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։ «Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր է և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»,- այն ժամանակ նշել էր Պետրոսյանը։
comment.count (0)