Եղել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար։ Ծնվել է 1981թ․ սեպտեմբերի 27-ին։ 1997-2003 թթ. սովորել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 2003-2006 թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։
2011 թ. վերապատրաստվել է Կանզասի համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության եւ դիզային դպրոցում, 2015 թ.՝ Ժնեւի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում։
2004-2017 թթ. դասավանդել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնում։ 2007-ին աշխատել է Հայնախագիծ ինստիտուտի քաղաքաշինական արվեստանոցում, 2007-2018 թթ. - հանդիսացել է քաղաքային պլանավորման եւ զարգացման փորձագետ տարբեր միջազգային ու տեղական ծրագրերում, այդ թվում՝ ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամում, նաեւ ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում։ 2008-2011 թթ. եղել է «Պողոսյան պարտեզներ» կազմակերպության տնօրեն, 2012-2018 թթ. - հիմնադրել եւ ղեկավարել է Ուրբանլաբ քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը 2015-2017 թթ. - ղեկավարել է Եվրոպայի խորհուրդի եւ Եվրոպական միության կողմից համատեղ իրականացվող Պատմական քաղաքներում համայնքի կողմից իրականացվող քաղաքային ռազմավարություններ (COMUS) ծրագիրը։
2018 թ. օգոստոսի 9-ից նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար։ Հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հոկտեմբերի 31-ին ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։