Եթե կա շահերի բախում, հարկավոր է օրենքին համապատասխան ենթարկել պատասխանատվության. Տիգրան Ավինյանը՝ իր խորհրդականի վերաբերյալ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |tert.am|
07:08 - 18 նոյեմբերի, 2019

Եթե կա շահերի բախում, հարկավոր է օրենքին համապատասխան ենթարկել պատասխանատվության. Տիգրան Ավինյանը՝ իր խորհրդականի վերաբերյալ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին |tert.am|

tert.am: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությանն առ այն, որ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է, նշեց՝ այդպես էլ չի հասկացել այդ տերմինը:

Հարցին՝ արդյո՞ք Ավետիք Էլոյանը հետաքննության ներքո է, Տիգրան Ավինյանը նշեց, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում. «Պարոն Էլոյանը, որքանով, որ տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել՝ կապված պարոն Պետրոսյանի հայտարարությունների հետ»,- հավելեց Ավինյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ավինյանն ունեցե՞լ է դերակատարում նրանում, որ «Eloyan Architects» ընկերությունը նման պատվերներ չստանա, Ավինյանը պատասխանեց՝ որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որևէ դերակատարում չունի: «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,- ամփոփեց նա:

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյաննը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Պետրոսյանը ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

Ամբողջական նյութը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել