Մովսես Հակոբյանի՝ Արցախից առժամանակ բացակայելու փաստը կորոնավիրուսի և  թոքաբորբի պատճառով էր․ ԱՀ նախագահի խոսնակ
12:19 - 15 նոյեմբերի, 2020

Մովսես Հակոբյանի՝ Արցախից առժամանակ բացակայելու փաստը կորոնավիրուսի և թոքաբորբի պատճառով էր․ ԱՀ նախագահի խոսնակ

Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

««Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի՝ Արցախից առժամանակ բացակայելու  փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- գրել է Պողոսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել