Վահրամ Պողոսյան

 ԱՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ։

Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ․ Վահրամ Պողոսյան

Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ․ Վահրամ Պողոսյան

Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ արձագանքելով իր հրաժարականի, հնարավոր ձերբակալության լուրերին։ «Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով որևէ գրառում չեմ կատարել, քանի որ այս ծանր ժամանակաշրջանում դա ավելորդություն եմ համարել: Այսօր էլ չէի անդրադառնա հարցին, եթե որոշ լրատվամիջոցներ չլծվեին իմ անձի շուրջ հերյուրանքներ տարածելու գործին՝ միտում ունենալով արհեստական աժիոտաժ ստեղծել:Ընդամենը կընդգծեի՝ որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:Տոկունություն և համբերություն մեր ժողովրդին և Հանրապետության նախագահի գլխավորությամբ բոլոր պատասխանատուներին՝ այս ծանր փորձություններին դիմակայելու համար»,-գրել է Վահրամ Պողոսյանը:
22:11 - 27 ապրիլի, 2023
Դեպքի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, ակնկալում ենք պատշաճ քննություն․ Վահրամ Պողոսյանը՝ ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին
 |tert.am|

Դեպքի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, ակնկալում ենք պատշաճ քննություն․ Վահրամ Պողոսյանը՝ ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին |tert.am|

tert.am: Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։ «Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, և այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ասաց նա։ Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը և ակնկալում են պատշաճ քննություն։ «Պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-նշեց նա։ Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ ևս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունը անհամատեղելի է, և տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ «Այս պարագայում խաղաղության երաշխիքները բավականին նվազ են։ Սրանով նաև Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը։
18:12 - 13 հունվարի, 2021
Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան |armenpress.am|

Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:  Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝օդ: «Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը:   Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:
16:38 - 07 հունվարի, 2021
Վահրամ Պողոսյանը հերքում է լուրը, թե Ստեփանակերտը բնակեցվելու է Ադրբեջանի 12 հազար 24 քաղաքացիներով

Վահրամ Պողոսյանը հերքում է լուրը, թե Ստեփանակերտը բնակեցվելու է Ադրբեջանի 12 հազար 24 քաղաքացիներով

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է տարածված լուրերը, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում: Այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:  Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է Պողոսյանը:
17:34 - 17 դեկտեմբերի, 2020
Հին Շենն ապաշրջափակվել է։ Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

 |armenpress.am|

Հին Շենն ապաշրջափակվել է։ Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից |armenpress.am|

armenpress.am: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։ Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։ Այսօր տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ։ Լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել, որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի։ Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով։
00:06 - 16 դեկտեմբերի, 2020
Համանախագահների հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ |news.am|

Համանախագահների հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ |news.am|

news.am: Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։  Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։ «Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց նա։ Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքու այցից հետո ժամանել են Երևան։ Այսօր նրանք հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։ ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
14:56 - 14 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից․Վահրամ Պողոսյան |civilnet.am|

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից․Վահրամ Պողոսյան |civilnet.am|

civilnet.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից: «Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, և հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Պողոսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: Նա նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն․ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»։ Պողոսյանի խոսքով՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռ չի տեսնում», նրա խոսքերի սխալ մեկնաբանության հետևանք է:
13:20 - 06 դեկտեմբերի, 2020
Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները Ավետարանոց գյուղի շրջակայքում վերացրել են 20 հատուկ ջոկատային․ ԱՀ նախագահի խոսնակ

Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատի տղաները Ավետարանոց գյուղի շրջակայքում վերացրել են 20 հատուկ ջոկատային․ ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Այս մասին հայտնել են նախագահի խոսնակը։ Վերջինս տեղեկացրել է․   «Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել»։ 
12:22 - 02 նոյեմբերի, 2020