«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնության
12:39 - 30 մայիսի, 2025

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները մի խումբ անձանց կողմից ենթարկվել են բռնության

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ 

Նրանք ամեն օր փրկում են կյանքեր՝ հաճախ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- գրել է Կոստանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել