tert.am: Առաջնային խնդիր է, որպեսզի նոր որակի իշխանությունը վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ. Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ութ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը ապահովվեց 8000 զոհ, 8000 հայ զոհվեցին ռազմաճակատում և կորոնավիրուսի հետևանքով և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է: Թիվ մեկ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ իշխանության գոյություն մեր երկրում»,- նշեց նա:
comment.count (0)