Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ |armenpress.am|
14:42 - 25 հունիսի, 2019

Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը: ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:

Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.

«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել