Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է, սա ոչ թե պարտություն է, այլ ջախջախում. Հրանտ Բագրատյանը նշեց պատերազմում կրած պարտությանը նպաստած քաղաքական սխալները |tert.am|
16:32 - 25 նոյեմբերի, 2020

Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է, սա ոչ թե պարտություն է, այլ ջախջախում. Հրանտ Բագրատյանը նշեց պատերազմում կրած պարտությանը նպաստած քաղաքական սխալները |tert.am|

tert.am: Ինչպե՞ս եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից,  հաղթեցինք պատերազմում, իսկ հիմա հանկարծ ոչ թե պարտվում ենք, այլ ջախջախվում: Այս մասին հրավիրված ասուլիսին հարց բարձրացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա երեք խումբ պատճառներ՝ քաղաքական, ռազմատեխնիկական և կազմակերպչական, ներկայացրեց, թե որոնք էին մեր պարտության պատճառները:

«Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է: ես գաղտնիք չեմ ասում, ադրբեջանցիք հաշվում են իրենց տարածքում մնացած մեր տեխնիկան: Հիմա ես հասկանում եմ՝ մեր ապուշ օպոնենտները կսկսեն քննադատել, թե տվյալներ եմ ասում. բանակը չկա, դա պարտություն չէ, դա ջախջախում է: Ոնց եղավ սենց խայտառակ բան՝ 3 խումբ պատճառ կա»,- ասաց նա և նախ թվեց քաղաքական պատճառները:

Նրա խոսքով՝ քաղաքական խմբի պատճառների առաջին ենթակետը այն էր, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: «Դա սխալ էր, սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսեց, երկու ժամ հետո կոչ արեցի՝ անմիջապես ճանաչել ԼՂՀ-ն, որ ձեզ օգնեն, չարեց: Հիմա էլ այդ այլանդակություններն անելուց հետո էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ քաղաքական երկրորդ սխալը հակառուսականությունն էր: «Մենք ինչքան էլ սիրենք, չսիրենք, պետք է մնանք պռոռուսկան ծիրի մեջ, հասկացեք սա, այս տարածաշրջանում մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ ռուսների:

Երրորդ ստրատեգիական սխալը Իրանին նեղացնելն էր այն աստիճանի, որ Իրանը չուզենար բեռներ տեղափոխել պատերազմի շրջանում:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել