tert.am։ Մենք ունենք լաբորատորիաների նկատմամբ տոտալ անվստահություն, լաբորատորիաների նկատմամբ ի՞նչ հսկողություն կա․ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկմանը նման հարցադրումով հանդես եկավ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա նշեց, թե ինչն է առաջացրել նման քննարկում ծավալելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ կայքերից մեկը երկու տարբեր լաբորատորիաներ է ուղարկել թթվասերներ։ Լաբորատորիաներից մեկը հետազոտության ընթացքում անցկացրած փորձաքննության ժամանակ բուսական յուղ էր հայտնաբերել հայաստանյան 3 խոշոր արտադրողների՝ ապրանքանիշերի թթվասերների մեջ, մյուսը՝ չէր հայտնաբերել։
Ըստ նրա, նման եզրակացությունից հետո ընկերությունը վնասներ է կրում, բայց փորձաքննությունների կասկածելի արդյունքների համար ոչ մեկ պատասխանատվության չի կրում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ՀՀ-ում չկա ռեֆերենս լաբորատորիա, որը տալիս է վերջնական պատասխան: «Դա լաբորատոր ոլորտի ՍԴ-ն է, չունենք այդ լաբորատորիան: Հատուկ ժամանակին գրել ենք օրենք, մոտարկել ենք այդ օրենքը, փորձել ենք իրականացնել նույն մոտեցումը, բայց կառավարությունից հետ է եկել, չգիտենք՝ բյուրոկրատական ինչ-ինչ պատճառներով»,-ասաց նա։
Ըստ Ավետիսյանի՝ դա խնդիր է, բայց ՀՀ-ում եղած այդ երկու լաբորատորիաներից որևէ մեկը չեն կարող կասկած առաջացնել, որովհետև երկուսն էլ հավատարմագրված են և՛ տեղական, և՛ միջազգային կարգով։ Ըստ նրա, այստեղ ամենայն հավանականությամբ սխալ նմուշառու է վերցվել։
Ավետիսյանը նշեց, թե կամայական լրագրողներ, ՀԿ-ներ, երբ գնում են նման միջոցառումներ իրականացնելու, պետք է իրենց հետ համագործակցեն՝ նմուշները ճիշտ տեղափոխելու համար։ «Ըստ իս՝ միտում ունի տվյալ լրատվականի դիտողականությունը բարձրացնելու համար»,-ասաց նա։
Քննարկմանը ներկա էր նաև այդ նյութի հեղինակ լրագրողը, ով ասաց, որ փորձանմուշները ներկայացրել է անձամբ, դրանք նույնն են եղել և տեսանյութն էլ կա։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ՀՀ-ում կամայական քաղաքացին, կամայական լրագրողը և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խանութից ապրանք գնել և լաբորատորիա տանել։
«Այո՛, միշտ չէ, որ իր ձեռքի տակ ունեցած նյութը հիմք է. կարող է՝ տեղափոխվելու ժամանակ է վատ եղել։ Պետությունը պետք է կարողանա հստակ բացատրություն տալ, թե ոնց է լինում, որ նույն ապրանքի հետ կապված հարցին երկու տաբեր պատասխան է տալիս: Բա ինչո՞ւ է հավատարմագրվել այդ լաբորատորիան»,-ասաց նա։
Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վրդովված էր։ Նա պնդեց, որ խնդիրը նմուշառման հետ է կապված։ Ըստ նրա՝ ՀՀ-ում չկա «գոստ»։ «Մենք վերցնում են ՌԴ-ի, Սովետի հին գոստերը:
Շարունակությունը՝ tert.am
comment.count (0)