Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի» |1lurer.am|
14:12 - 02 դեկտեմբերի, 2020

Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի» |1lurer.am|

1lurer.am:  Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել է Արցախի օդանավակայանի մոտալուտ բացման լուրը, սակայն ժամկետները չի նշել:

Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ գրում է գործակալությունը։
 
90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:
 
Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել