Կիրանցում իրավիճակը լարվեց․ կան բերման ենթարկվածներ
17:07 - 20 մայիսի, 2024

Կիրանցում իրավիճակը լարվեց․ կան բերման ենթարկվածներ

Կիրանցի ճանապարհի հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիների։ Իրավիճակը լարվել էր, քանի որ հավաքվածները պնդում էին, որ Հանրային հեռուստաընկերության նկարահանող  խումբը փորձել է ոստիկանական մեքենայով մտնել Կիրանց։

Նրանք պահանջում էին մյուս լրագրողներին ևս թույլ տալ մտնել Կիրանց։

News.am-ին ՆԳՆ հայտնել են, որ բերման է ենթարկվել 14 անձ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

Չնայած դրան Բագրատ Սրբազանը կարողացել էր մուտք գործել Կիրանց։ Քիչ անց նա եավ ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ։ Նա հայտնեց, որ հանդիպել է Կիրանցի բնակիչներին՝ չհստակեցնելով, թե ինչպես էր կարողացել հասնել գյուղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել