armtimes.com: Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ֆուտբոլի 2022թ.-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականը, որը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր նախավերջին՝ 5-րդ զամբյուղում հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները:
Աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան 2021թ.-ին՝ մարտի 24-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում: 10 խմբերի հաղթողները իրավունք կստանան հանդես գալ 2022թ.-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 10 թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի 200/21 մրցաշրջանի խմբային փուլի հաղթող լավագույն երկու հավաքականները 2022թ.-ի մարտին կայանալիք անցումային խաղերում կվիճարկեն Եվրոպային հասանելիք վերջին 3 ուղեգրերը:
comment.count (0)