civilnet.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարծում է, որ Եվրամիությունը «վերջապես պետք է ավելին անի Հայաստանի ու Հարավային Կովկասի համար»․ այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով։
Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա ընդդիմանում է ռուսական իմպերիալիզմին և ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն։ Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար»,- գրել է Ռոթը։
comment.count (0)