Քարվաճառի չօգտագործած շենքերը |hetq.am|
17:28 - 12 դեկտեմբերի, 2020

Քարվաճառի չօգտագործած շենքերը |hetq.am|

hetq.am: Արցախի Շահումյանի շրջանի մշակույթի կենտրոնի շենքը 2017 թվականից հիմնանորոգվում էր ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի կողմից: Շենքի հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն ավարտին էր հասցված, մասնավորապես, ավարտվել էին դահլիճի վերանորոգման աշխատանքները: Շենքի տանիքի թիթեղն ամբողջությամբ փոխելը, դահլիճի առաստաղը, պատերը, նստարանները վերանորոգելը, լուսային համակարգն ու վարագույրի ղեկավարման համակարգը փոխելն ընդհանուր առմամբ «Արարատ» հիմնադրամին 80.000 ամերիկյան դոլար էր արժեցել:

Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ԱՀ և ՌԴ նախագահների եռակողմ հայտարարության` ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Շահումյանի շրջանի մեծ մասը` Քարվաճառ շրջկենտրոնով:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Լաուրա Մելիքյանն ասում է. Շահումյանի շրջանի տեղական ղեկավարությունից իրենց հետ չեն կապվել, ինքը տեղյակ չէ` արդյո՞ք տարհանել են կենտրոնի գույքը, և եթե տարհանել են` ապա ուր է այն:

Մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Մարինե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքը թալանվել է, և ինքը չգիտի, թե ով և ուր է տարել առկա գույքը: «Տարհանման օրերին ինքս չեմ կարողացել Քարվաճառ գնալ, տղաներս նոյեմբերի 13-ին գնացել են շենք, այն ամբողջովին թալանված է եղել: Տղաս նաև տեսանկարահանել է շենքի տխուր վիճակը: Մինչև հիմա լացս գալիս է»:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանը հաստատեց, որ շենքից որևէ բան տարհանել չեն հասցրել: «Շենքի գույքը պիտի տարհանեինք, տեղափոխեինք ապահով վայր` հետագայում օգտագործելու համար: Սակայն չհասցրինք, շենքը թալանվեց», նշեց նա: Հարցին, թե ինչո՞ւ չէր աշխատում ոստիկանությունը, Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոստիկանությունն իրականում գործում էր, սակայն չէր հասցնում լինել ամեն տեղ: Շրջանի բնակչությունը թվով քիչ էր, իսկ տարածքը` մեծ: Ոստիկաններն ուղղակի չէին հասցնում ամեն տեղ լինել»:

 

 

Վերջին տարվա մեջ Քարվաճառում արված մյուս խոշոր ներդրումը «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի կողմից էր, որի միջոցով Քարվաճառում կառուցվում էր «Սիդնեյ» բնակելի թաղամասը: 15 բնակելի տներից կազմված թաղամասի որևէ տուն դեռևս շահագործման չէր հանձնվել, չնայած շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտված էր: Տեղական ղեկավարությունն արդեն տարբեր մարդկանցից բնակելի տուն ստանալու համար բանավոր դիմումներ էր ստանում:

Ինչպես տեղեկացրեց «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը, հիմնադրամը թաղամասի կառուցման համար ներդրել էր հինգ հարյուր հազար ամերիկյան դոլար: «Մոտ 300.000 դոլար ներդրում էր արվել պետության կողմից` ենթակառուցվածքների ապահովման համար»:

Հայտարարության հրապարակումից հետո, երբ պարզ է դարձել, որ Քարվաճառը ևս հանձնվել է ադրբեջանական կողմին, «ԱՐԻ» հիմնադրամից կապվել են Արցախի ղեկավարության ու տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ` հարցնելով, թե ի՞նչ է լինելու շենքերի հետ: «Մենք անպատասխան մնացինք», փաստում է Բենիամին Պչաքճեանը: «Մենք առաջարկում էինք քանդել այդ տները, քանի որ դրանք հավաքովի տներ են, կարելի էր քանդել և մեկ այլ տեղ հավաքել: Դժբախտաբար, պատասխան չենք ստացել»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել