«Սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար». Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը |tert.am|
14:42 - 14 դեկտեմբերի, 2020

«Սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար». Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, բայց այն շատ արագ մարվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածը կարգավորելու համար:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, տագնապալի իրավիճակ կար, բայց այն արագ մարվել է»,-ասել է նա լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին արդո՞ք Կրեմլը տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել