Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպանատները մեծ աջակցություն են ցուցաբերել մարզին՝ համավարակի հետևանքների մեղմման նպատակով: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Չեխիայի դեսպանատան կողմից Սպիտակի բժշկական կենտրոնին է տրամադրվել ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել ռենտգեն թվային համալիր, որը Լոռու մարզում կլինի մինչև հունվարի 10-ը:
Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի թվով 6 դպրոցների տրամադրվել է ընդհանուր առմամբ 135 պլանշետ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հատկացնելու նպատակով:
Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալված ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցին, Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկին իր երախտագիտությունն է հայտնել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Հայ և չեխ, սլովակ, լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ուզում եմ ընդգծել հատկապես Ձեր մեծ աջակցությունը 1988-ի աղետալի երկրաշարժի օրերին ու հետագա տարիներին: Վստահ եմ՝ Լոռու մարզպետարանի և Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների հետ համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում»,- ասել է Ղուկասյանը:
Դեսպաններն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, վերահաստատել են մարզպետարանի հետ համագործակցության պատրաստակամությունը:
comment.count (0)