Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ
07:58 - 09 հուլիսի, 2019

Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ

«Հայկական բապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Սևանի ճահճացման խնդրի մասին․

«Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։

Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները՝ ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։

Իմ համեստ կարծիքով պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։
Հետո պետք է անցնել մյուս քայլերին. մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել