Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում
21:47 - 18 դեկտեմբերի, 2020

Շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում

Հրադադարից անմիջապես հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը։

«Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն: Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։ ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել