Խուճապի չմատնվել. Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում զենք-զինամթերք է վնասազերծվելու
11:18 - 19 դեկտեմբերի, 2020

Խուճապի չմատնվել. Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում զենք-զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
 
Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:
 
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել