Գեղարքունիքի ավտոճանապարհներին, Սյունիքի որոշ հատվածներում մերկասառույց է
18:29 - 20 դեկտեմբերի, 2020

Գեղարքունիքի ավտոճանապարհներին, Սյունիքի որոշ հատվածներում մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Սարավան-Զանգեր հատվածում մառախուղ է։ Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել