Ռուսաստանը Ղարաբաղ է ուղարկել հումանիտար օգնության ամենամեծ խմբաքանակը |azatutyun.am|
15:00 - 22 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանը Ղարաբաղ է ուղարկել հումանիտար օգնության ամենամեծ խմբաքանակը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 22-ին հայտնել է, որ 35 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

9 վագոններից 5 բաց պլատֆորմներից արդեն բեռնաթափվել է 250 տոննա բեռ՝ մեկ տասնյակից ավելի դիզելային գեներատոր, հրշեջ ավտոցիստեռներ, մարդատար «Ուազ» մեքենաններ, 280 խորանարդ մետր փայտանյութ, կենցաղային իրեր։ Ռուսաստանի ԱԻՆ-ից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ սա Ղարաբաղ ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է։

Հումանիտար օգնությունը նախատեսված է Ղարաբաղի պատերազմից տուժած շրջանների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել