Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|
15:23 - 29 դեկտեմբերի, 2020

Նման հայտարարություններ անելն ինքնին շատ բացասական երևույթ է. Սիմոնյանը՝ Մանուկյանին |1lurer.am|

1lurer.am: Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց.

«Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել