Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում |armenpress.am|
11:22 - 04 հունվարի, 2021

Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: Դեմոկրատ Նեսնսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին: Նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ 

Դեմոկրատական կուսակցության՝ 80-ամյա ներկայացուցիչը ստացել է  կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:

Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել