Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|
10:56 - 06 հունվարի, 2021

Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսն իրեն տեղեկացրել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները փոխելու անհնարինության մասին:

«Փոխնախագահի մեկնաբանությունների վերաբերյալ New York Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Նա երբեք նման բան չի ասել։ Փենսը և ես լիովին համաձայն ենք, որ փոխնախագահն ունի գործելու լիազորություն»,- ասված է Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է նրա նախընտրական շտաբը:

Գործող նախագահն ընտրությունները վերստին որակել է «կոռումպացված և սահմանադրությանը չհամապատասխանող»։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանադրությունը Փենսին «գործելու մի շարք հնարավորություններ է տալիս», մասնավորապես՝ վերջինս կարող է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքների հավաստագրումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել