factor.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ պետական հեղաշրջման փորձի բացահայտման հաղորդումների ֆոնին:
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։
Ղազախստանը լիարժեք համագործակցություն է զարգացնում Հայաստանի հետ՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը։
Մենք հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում», – ասվում է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովի մեկնաբանության մեջ։
comment.count (0)