Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը
17:51 - 15 հունվարի, 2021

Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը»,- ասված է հայտարարությունում:

Հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 46 հարց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել