Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո
13:19 - 06 հունիսի, 2025

Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։ 

Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով»,-ասել է Մատվիենկոն՝ դիմելով Սիմոնյանին։ 

Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել