ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր՝ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային հարցեր: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:
Այցի շրջանակում կայացել է նաեւ Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
comment.count (0)