hamakarg.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը խոսեց ՏՄՊՊՀ առաքելության մասին։ Ստորև կարդացեք, թե ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունն իրենց կանոնադրության մեջ (մեջբերում կայքից), այնուհետև դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը։
ՏՄՊՊՀ առաքելությունը եւ նպատակները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Հանձնաժողովի հիմնական առաքելությունը մրցակցային շուկաների պաշտպանությունն ու խրախուսումն է:
comment.count (0)