Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել
 |tert.am|
14:29 - 17 հունվարի, 2021

Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել |tert.am|

tert.am: ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, քաղաքի ոստիկանությանը հղումով գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 21:45-ին՝ Էդդի և Թեյլոր փողացների խաչմերուկում: Դեպքի վայր էին ժամանել փրկարարներ և բժիշկներ:

«Ընթանում է հետաքննություն, հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ»,- Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ նախնական տվյալներով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել