Մեծ յոթնյակի գագաթնաժողովը կկայանա Մեծ Բրիտանիայում. նախատեսվում է առկա ֆորմատով հանդիպում |hetq.am|
19:37 - 17 հունվարի, 2021

Մեծ յոթնյակի գագաթնաժողովը կկայանա Մեծ Բրիտանիայում. նախատեսվում է առկա ֆորմատով հանդիպում |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիան, որը 2021 թվականին կդառնա Մեծ յոթնյակի (G7) նախագահող երկիրը, 2021 թվականի հունիսին առկա ֆորմատով կհյուրընկալի G7-ի առաջնորդներին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։

Գագաթնաժողովը կկայանա 2021 թվականի հունիսի 11-13-ը՝ Անգլիայի հարավարևմտյան Քորնուել թերակղզու Քարբիս Բեյ քաղաքում։ Գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի երկրների առաջնորդներին՝ կմիանան նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները։ Գագաթնաժողովի օրակարգում ներառված հարցերից զատ, մասնակիցները կքննարկեն նաև կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները։

Վերջին անգամ Մեծ յոթնյակի առաջնորդները առկա ֆորմատով հանդիպել էին 2019 թվականին՝ ֆրանսիական Բիարիցե քաղաքում։ 2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Մեծ յոթնյակի առաջնորդները չեն հանդիպել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել