tert.am: Ի հեճուկս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Մեծ յոթնյակի» (G7) կազմ Ռուսաստանի վերադարձի առաջարկին՝ Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Reuters-ը։
«Ռուսաստանը հեռացվել է ակումբից այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ ներխուժեց Ղրիմ, և նրա կողմից շարունակական անհարգալից վերաբերմունքի, միջազգային կանոնների և նորմերի խախտման պատճառով է այդ երկիրը դուրս մնում G7-ից, և կշարունակի դուրս մնալ»,- ասել է Թրյուդոն իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարցին, թե արդյոք կհրաժարվի մասնակցել 2020 թվականի հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, եթե ներկա գտնվի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թրյուդոն չի պատասխանել, փոխարենն ընդգծել է, որ գագաթնաժողովից առաջ դեռ «հարցեր կան քննարկելու»։
«G7-ը միշտ եղել է դաշնակիցների և ընկերների հետ անկեղծ զրույցների վայր։ Հենց դա էլ ես հույս ունեմ տեսնել հետագայում»,- հավելել է Թրյուդոն։
comment.count (0)