ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա |armenpress.am|
18:23 - 19 հունվարի, 2021

ԱՏՁՄ-ն նպատակ ունի մինչև 2022 թվականի վերջը ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքում ստեղծել «Արմաթ» լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առաջիկա 2 տարում՝ մինչև 2022 թվականի վերջը, նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում հիմնել «Արմաթ» լաբորատորիաներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն ամփոփեց անցած տարիների աշխատանքն ու խոսեց առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման մասին:

«Այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել ենք ունենալ 14 հազարից ավելի սան, տարեկան շրջանավարտները լինում են 1200 հոգի: Մենք միշտ ապագայի մասին ենք մտածել, գործեր է արել երկիրը զարգացնելու համար: Նոր լաբորատորիաներ հիմնելու համար աշխատանքները տարվում են: Ակնկալում ենք պետության հետ համագործակցություն, ինչի արդյունքում կկարողանանք նաև ընդլայնել մեր թիմը»,- նշեց Քասսարջյանը և հավելեց, որ «Արմաթ»-ի հիմնական գաղափարն ի սկզբանե եղել է կրթել և պատրաստել ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման և ծրագրավորման մեջ ունակություններ ունեցող մասնագետների:

Նրա խոսքով՝ 2015 թվականին ունեցել են 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում են դպրոցներում, այժմ հասել են 565 լաբորատորիայի, որոնք գտնվում են նաև Արցախում: 2019-2020 թթ. թիվը մի փոքր նվազել էր, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից:

Քասսարջյանն ասաց, որ 2020 թվականին ամբողջ ՀՀ-ում և Արցախում բացվել է ևս 8 լաբորատորիա, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացել է 10 «Արմաթ» լաբորատորիա. Արցախում մինչ այդ դեպքերն ընդհանուր առմամբ եղել է 20-ից ավելի լաբորատորիա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել