Դատարանը մերժեց Քոչարյանի գործով Արթուր Դավթյանին եւ մյուս դատախազներին հայտնած բացարկի միջնորդությունը |armtimes.com|
13:28 - 22 հունվարի, 2021

Դատարանը մերժեց Քոչարյանի գործով Արթուր Դավթյանին եւ մյուս դատախազներին հայտնած բացարկի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազներին հայտնած բացարկի միջնորդությունը հերթական անգամ մերժվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը:

Պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի, Գևորգ Բաղդասարյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ: Ըստ նրանց՝ մեղադրող դատախազները գործի ելքով շահագրգռված են և դրսևորում են կողմնակալ վերաբերմունք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել