Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|
08:35 - 04 հուլիսի, 2019

Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը Ազգային ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Այս մասին «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն և արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63.000 դրամ, այլ 68.000 դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63.000-ը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Պրոցեսը զուգահեռ է գնացել»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ իրենք կասկածով են վերաբերվում, որ հնարավոր կլինի բարձրացնել 68.000 դրամ, որովհետև դրա արդյունքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը:

«Պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուսապատիկը: Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա: Եթե կառավարությունն առաջարկում է 68.000 դրամ, որին զուգահեռ կներկայացնի մեխանիզմ, թե ինչպես անփոփոխ թողնել բազայինը, մենք մեծ հաճույքով կհամաձայնենք 68.000 դրամին»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել