Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |hetq.am|
21:13 - 26 հունվարի, 2021

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, երեկ՝ հունվարի 25-ին, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Մուշեղ Առաքելյանը նշեց, որ չնայած Վահագն Վերմիշյանը քրեական գործի հարուցումից հետո ազատվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ նրա կալանքը երկարացնելու հիմնավորումներում շարունակ շեշտվում է նրա պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը։

«Որքա՞ն կարելի է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ լինելու հանգամանքը կապել կալանքի հիմքերի հետ այն դեպքում, երբ Վերմիշյանը դեռևս 8 ամիս առաջ է ազատվել այդ պաշտոնից, և համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են և՛ նախաքննական մարմնին, և՛ դատարաններին, որոնք քննել են նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց Մուշեղ Առաքելյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել