Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|
17:28 - 24 հունիսի, 2023

Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|

news.am: Կառավարությունը Վարչական վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա պարտավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ապօրինի կերպով ազատելու համար որպես փոխհատուցում վճարել 50 միլիոն դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Ֆորմալ առումով Կառավարությունը մեկ ամիս ժամանակ ունի Վճռաբեկ դատարանում վճիռը բողոքարկելու համար, սակայն հիմքերը դա անելու համար թույլ են։ Վահագն Վերմիշյանը այդ գումարին չէր սպասում, բայց սա հիմա կարեւոր հաղթանակ է մեզ համար բարոյական տեսանկյունից»,- ասաց Կոչուբաեւը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։

Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել