Վահագն Վերմիշյան

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ։

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին։

1981-1989թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, 1986 թ.՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոցում եղել է ճարտարապետ, 1989-1991թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։

2013-2014թթ. եղել է «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն՝ ՌԴ-ում, 2014-2017թթ.՝ ՌԴ Օրլովի մարզի գլխավոր ճարտարապետ։

2017-2018թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական, 2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

2020 թվականի փետրվարին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մինչ ազատվելը՝ նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

2021-ի հունվարի 15-ին նրա վերաբերյալ քրեական գործն ուղարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։

Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց․ փաստաբան

Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց․ փաստաբան

Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։  Ըստ առաջադրված մեղադրանքի՝  Վերմիշյանը, 2019-ի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 -ի սեպտեմբերից 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
22:10 - 15 նոյեմբերի, 2024
Վահագն Վերմիշյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
 |1lurer.am|

Վահագն Վերմիշյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել էր փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
16:29 - 30 օգոստոսի, 2024
Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը՝ 25 միլիոն ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։  Նշենք, որ Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, դրա դեմ պաշտպանական կողմի բողոքը, դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի եւ Արմեն Հովհաննիսյանի կազմով, դեռեւս քննվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Մինչ այդ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել էր անփոփոխ, ինչն էլ պաշտպանը բողոքարկել էր։ Կոչուբաեւը նաեւ ֆեյսբուքյան էջում է գրառում արել՝ նշելով. «Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը»։ Ավելի ուշ պարզաբանում տարածեց նաեւ Դատական իշխանության տելեգրամյան ալիքը՝ մանրամասնելով հետեւյալը․ «Դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը»: Ըստ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակի՝ պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք եւ գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը: Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը 2023 թ․ մայիսին մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
17:35 - 04 մարտի, 2024
Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|

Կառավարությունը Վահագն Վերմիշյանին կվճարի շուրջ 50 մլն դրամ՝ աշխատանքից ապօրինի ազատելու համար |news.am|

news.am: Կառավարությունը Վարչական վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա պարտավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ապօրինի կերպով ազատելու համար որպես փոխհատուցում վճարել 50 միլիոն դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Ֆորմալ առումով Կառավարությունը մեկ ամիս ժամանակ ունի Վճռաբեկ դատարանում վճիռը բողոքարկելու համար, սակայն հիմքերը դա անելու համար թույլ են։ Վահագն Վերմիշյանը այդ գումարին չէր սպասում, բայց սա հիմա կարեւոր հաղթանակ է մեզ համար բարոյական տեսանկյունից»,- ասաց Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
17:28 - 24 հունիսի, 2023
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից (Վահագն Վերմիշյան-խմբ․) և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1. 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 303 մլն150 հազար դրամ. 2. 46 մլն 70 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
13:34 - 08 հունիսի, 2023
Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման
 |armenpress.am|

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշեց, որ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
15:49 - 15 մայիսի, 2023
Կալանավայրում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը․ փաստաբան

Կալանավայրում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը․ փաստաբան

Կալանավայրում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, ՔԿՀ-ում աշխատում է շտապ օգնության բրիգադը: Այս մասին հայտնել է Վերմիշյանի  փաստաբան Ալեքսանդր Կոչաբաևը։  Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։  
20:11 - 21 նոյեմբերի, 2022
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո: «Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,-  գրել է պաշտպանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
14:55 - 08 օգոստոսի, 2022
Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օգնությունից, շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել, օրվա ավարտին նշել է՝ գանգատներ չունի․ Արդարադատության նախարարություն

Վահագն Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օգնությունից, շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն չի եղել, օրվա ավարտին նշել է՝ գանգատներ չունի․ Արդարադատության նախարարություն

Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապօգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը․«Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ: Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել: Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վ.Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից՝ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն: Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում: Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։
10:58 - 26 հուլիսի, 2022
Վահագն Վերմիշյանին տեղափոխել են հիվանդանոց. դատական նիստից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Վահագն Վերմիշյանին տեղափոխել են հիվանդանոց. դատական նիստից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ»: Ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ այս մասին հայտնել  է վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը: Ավելի վաղ դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։ Խնդիրը, ինչպես հայտնում է պաշտպանը, կապված է գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ Վերմիշյանը ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
19:20 - 25 հուլիսի, 2022
Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ, եւ դատական նիստը ընդմիջվեց

Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ, եւ դատական նիստը ընդմիջվեց

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ եւ դատական նիստը ընդմիջվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք եւ Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով: Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
14:25 - 25 հուլիսի, 2022
Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի մեջ |hetq.am|

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի մեջ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, այսօր մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այս մասինասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։ Նրա վերաբերյալ գործը դատաքննության նախապատրաստելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշել է անփոփոխ թողնել Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այն գործով, որով Վերմիշյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, անցնում են նաև Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, «Երևան շին» ՓԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանն ու ևս 5 անձ։ Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում։ Վազգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։ Ջոն Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին անձամբ տրամադրել է 952.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:39 - 15 մարտի, 2021
Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am:  Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:    
22:58 - 12 մարտի, 2021
Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ
 |armtimes.com|

Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ |armtimes.com|

armtimes.com: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք: Այսօրվա նիստին Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը նշեց, որ վերացել են կալանքի այն հիմքերը, որը դատարանին նախկինում ներկայացվում էր. «Մասնավորապես նշվում էր, որ Վահագն Վերմիշյանը զբաղեցնում է պաշտոն, դրանից ելնելով կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ազդեցություն ունենալ գործի մասնակիցների՝ վկաների վրա, նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»,-նշեղ Արամյանը և հիմնավորեց, որ Վերմիշյանը այլևս չի զբաղեցնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, նախաքննությունը ավատվել է և ցուցմունքները արդեն պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է թաքնվելու նշեց, որ հաշի առնելով իր պաշտպանյալի համբավը, պետք է նկատի ունենալ, որ Վերմիշյանը նման վարքագիծ չի դրսևորի:  Արամյանը նաև հավելոց, որ եթե անձը գտնվում է կալանքի տակ մեկ տարուց ավելի խափանման միջոցը պետք է փոխվի, բացառությամբ եթե նա չի կատարել առանձնակի ծանր հանցագործություն: Հիշեցրեց, շուտով կլրանա Վերմիշյանի կալանավորման 1 տարին և խնդեց դատարանին իր որոշման մեջ անդրադառնալ նաև այդ հանգամանքին: Առաջարկեց խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողնվեց դատավորի հայացողությանը, սակայն խնդրեց, որ սահմանվի գրավի ողջամիտ չափ: Մեղադրող դատախազը սակայն հակադարձեց՝ նշելով. «Դատավարության մասնակիցների վրա անօրինկան ազդեցություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, ինչպես նաև թաքնվելու հավանականությունը շարունակում է առկա լինել»: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ նախաքննության ընթացքում եղել է մեղադրանքի լրացում: Դատախազը նաև նշեց, որ այս գործի քննության ընթացքում հարցվել է նոր քր. գործը՝ փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանտկանիշներով, որն էլ կցվել այս մայր գործին: Ամբաստանյալ Վերմիշյանն էլ դրվագներ պատմեց քրեական գործից և ասաց, որ այս գործը իր գլխին «սարքել են», քանի որ ինքը Կառավարության նիստերին և Քաղաքաշինության կոմիտեի նիստերին դեմ է արտահայտվել կառավարության որոշումներին. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի, հիմա հողերը տվել է արդեն, կարող է ինձ ազատ թողնել: Մեկ տարի ինձ հետևել են: Այդ տղաներին արդեն դեմքով էի ճանաչում, կատակում էի, ասում էի, այդպես ավելի ապահով է»,- նշեց Վերմիշյանը: Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել. «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»:  Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերմիշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով դատարանը որոշեց անփոփոխ թողնել նախկին բարձրաստիճան պաշտոնյանի կալանքը: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
22:22 - 01 փետրվարի, 2021
Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |hetq.am|

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, երեկ՝ հունվարի 25-ին, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Մուշեղ Առաքելյանը նշեց, որ չնայած Վահագն Վերմիշյանը քրեական գործի հարուցումից հետո ազատվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ նրա կալանքը երկարացնելու հիմնավորումներում շարունակ շեշտվում է նրա պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը։ «Որքա՞ն կարելի է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ լինելու հանգամանքը կապել կալանքի հիմքերի հետ այն դեպքում, երբ Վերմիշյանը դեռևս 8 ամիս առաջ է ազատվել այդ պաշտոնից, և համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են և՛ նախաքննական մարմնին, և՛ դատարաններին, որոնք քննել են նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց Մուշեղ Առաքելյանը։  
21:13 - 26 հունվարի, 2021