ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը գլխավոր քարտուղարի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը
 |1lurer.am|
19:08 - 01 փետրվարի, 2021

ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը գլխավոր քարտուղարի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։

«Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ֊ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ»,- գրել է պատգամավորը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել