Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը |1lurer.am|
11:27 - 02 փետրվարի, 2021

Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը |1lurer.am|

1lurer.am:  Իրանը հաջողությամբ գործարկել է նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: Իրանի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում են տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»:

Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորությամբ ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:
 
Հոսեյնին հավելել է, որ տիեզերական այս փորձի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել