Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան |1lurer.am|
13:19 - 02 փետրվարի, 2021

Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիների վերադարձի մասին, այն արվել է. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության թերացո՞ւմն էր, որ հայ ռազմագերիների հարցը չհաջողվեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա դարձնել:

«Եթե այդ նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը: Մենք գնալուց առաջ քննարկել ենք՝ ինչ անենք: Ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ. բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց միևնույն ժամանակ հստակ իմացել ենք, որ նախաձեռնությունը մերժվելու է: Դա նույն բանն է, որ, օրինակ՝ դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանը ինչ-որ գործով մերժի, Վերաքննիչը մերժի և հասնես Վճռաբեկ դատարան, բայց այդ դատավարական պրոցեսի ընթացքում նախադեպեր են ծնվում: Հիմա ակնհայտ է, որ բյուրոն բերժեց: Բյուրոն մերժել է ոչ թե Ստրասբուրգում, մենք Հայստանում ենք եղել, որ բյուրոն մերժել է»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով ու նաև քաղաքական խմբերում:

«Վերջին հաշվով քննարկումը եղավ: Պետք էր, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները կոչ անեին ռազմագերիները վերադարձի մասին, այդ կոչն արել են»,- ասաց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել