Նավալնիի դատաքննությանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել 13 երկրի ներկայացուցիչներ |tert.am|
17:20 - 02 փետրվարի, 2021

Նավալնիի դատաքննությանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել 13 երկրի ներկայացուցիչներ |tert.am|

tert.am: 13 երկրի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքային դատարանում են, որտեղ տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատական նիստը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Նշվում է՝ դատարանի տարածքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Կանադայի, Լատվիայի, Լեհաստանի և Նորվեգիայի ներկայացուցիչները: 

Ավելի վաղ Կրեմլն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել էին օտարերկրյա դիվանագետների ժամանումը երկիր՝ Նավալնիի գործի քննությանը ներկա լինելու նպատակով:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Նավալնիի գործով դատավարությանն օտարերկրյա դիվանագետների ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին և Արևմուտքի կողմից Ռուսաստանին զսպելու փորձ է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել