1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը:
«Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը: Հոգեբանական մթնոլորտի առողջացման հրատապությունից և նախանշվող գործողությունների արդյունավետությունից ելնելով՝ ակնկալվում է իրականացվող ծրագրերի համակարգումը, մեթոդաբանությունների մշակումն ու իրականացումը հնարավորինս կենտրոնացնել, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել կատարվող գործընթացների մասին և համընդգրկուն լուծումներ մշակել»,- նշեց նախարարը:
Խնդրի համակարգային լուծման համար ակնկալվում է թիրախավորել հանրության բոլոր շերտերին, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարատեսակ արտահայտումներ կարող է ունենալ։ Խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։
Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝
Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը:
Նախատեսվող ծառայություններն են՝
Ծրագիրն ակնկալվում է սկսել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրը, որը կտևի մոտ 6 ամիս:
comment.count (0)