Մոսկվան պատրաստ է վերանայել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը. ՌԴ |tert.am|
10:20 - 05 փետրվարի, 2021

Մոսկվան պատրաստ է վերանայել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը. ՌԴ |tert.am|

tert.am: Վաշինգտոնը պետք է հստակ որոշում կայացնի «Բաց երկնքի մասին» պայմանագրին վերադառնալու առնչությամբ, որի դեպքում Մոսկվան էլ պատրաստ կլինի վերանայել համաձայնագրից դուրս գալու իր որոշումը: Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոստանտին Գավրիլովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ինչ վերաբերում է ազդանշաններին, ապա դրանք կարող են տարբեր լինել՝ և՛ հանրային, և՛ վստահության ուղիներով: Հիմնականն այն է, որ Վաշինգտոնը պետք է հստակ սահմանի իր դիրքերն առ այն, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին», - ասել է Գավրիլովն ու հավելել՝  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ ուսումնասիրում է պայմանագրին վերադառնալու հարցը:

Դիվանագետը շեշտել է նաև, որ չնայած ելքի ընթացակարգի մեկնարկին՝ Ռուսաստանը կշարունակի ընդունել և իրականացնել դիտորդական թռիչքներ համաձայնագրի շրջանակներում: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել