Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին։ Այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հարգելի՛ աջափնյակցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին»,- ասված է գրառման մեջ:
comment.count (0)